Արյունաբանական կենտրոնին մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր։
Տրամադրվել է 125 սրվակ ցիսպլատին, 500 սրվակ էտոպոզիդ, 165 սրվակ ակոֆիլ (ֆիլգրաստիմ) և 800 սրվակ օնդանսետրոն։
«Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: