Բաժիններ՝

Փաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե. «Փաստինֆո»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի կողմից ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործը կքննի ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանից։ «Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար դիմեք Քննչական կոմիտե»,- ասաց նա՝ ի պատասխան քրեական գործի վերաբերյալ  տեղեկատվություն ստանալու «Փաստինֆո»-ի բանավոր հարցման: Նշենք, որ ժամեր առաջ Դատախազությունը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ գործը հարուցել է ԱԱԾ-ն:

Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանն էլ  «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իրենք նման գործ դեռ չեն ստացել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», – նշել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս