Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
ԱԺ ընտրություններին ձախողվելուց՝ խորհրդարան չանցնելուց հետո ՀՅԴ-ն փորձելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար առաջիկայում լուրջ խնդիրներ հարուցել ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական առումով:
Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին:
«2018թ. ապրիլին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Արժանապատվության հստակ գիտակցումով` Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին`եզակի միասնականություն, համախմբվածություն և կամք դրսևորելով»:
Twitter-ի օգտատերերին զարմացրել է այն տեսագրությունը, որտեղ կապիկը սմարթֆոնի վրա հետաքրքրությամբ թերթում է Instagram-ում զետեղված հրապարակումները:
Facebook-ի տնօրենությունը սոցցանցում այն հավելվածների աշխատանքի սահմանափակումներ է մտցնում, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի վերաբերյալ տեղեկատվության ստացման համար:
Շենգենյան համաձայնագրի վերանայումը կարող է փակել դրան Ռումինիայի եւ Բուլղարիայի միանալու հնարավորությունը:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) առաջին անգամ երկրի մասնավոր ընկերության թույլ է տվել անօդաչուներ օգտագործել սպառողներին ապրանքներ առաքելու համար:
Օդերեւութաբաններն ապրիլի 24-ին ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել Էլզասի պատմական մարզում (Ֆրանսիա, Մեծ Արեւելքի տարածաշրջան):
Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը և պղպեղը խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել մսի հետ միասին:
Ո՞ր պահերին եք դուք առանձապես գրավիչ։ Ի՞նչ է սազում ձեզ։
Անիմաստ խոսակցությունները հանգեցնում են էներգիայի հսկայական կորստի, հատկապես, եթե դուք քննարկում եք ձեր էմոցիաները։ Եթե ձեր կյանքում ինչ-որ նոր բան է տեղի ունենում, փորձեք այդ մասին ոչ ոքի չասել, նույնիսկ, եթե շատ եք ուզում որևէ մեկի հետ կիսվել։
Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Խոյն ի ծնե առաջնորդ է և հարաբերություններում ցանկանում է իր վերահսկողության տակ պահել ամեն ինչ։ Անգամ, երբ խոսքը գնում է սիրո մասին, նա աշխատում է լինել տրամաբանական մտածողության օրինակ, բայց ավելի լավ է դա չհասցնել ֆանատիզմի։ Խոյի սերն ուժգին է, բայց և շատ ջերմ, միևնույն ժամանակ՝ շատ վառ։
Մի բան պետք է լավ հասկանալ, որ ի տարբերություն սնվելու ճիշտ համակարգի` դիետաները կարճաժամկետ են, որովհետեւ միայն ջրով կամ բանջարեղենով մարդը երկար չի կարող դիմանալ: Այդ դիետաներով մարդը ոչ թե կնիհարի, այլ պարզապես կհյուծվի: Իսկ ահա ամբողջ կյանքի ընթացքում ճիշտ սնվելը պարզապես պարտադիր է: Ճիշտ ընտրված սնվելու համակարգը կօգնի ձեզ թոթափվել շատ խնդիրներից: Յուղոտ սննդամթերքից, հոթ-դոգերից ու համբուրգերներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է:
«Յանս» ակումբի մի շարք աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և ՊԵԿ պաշտոնյաներ կանչվում են ՔԿ՝ բացատրություն տալու, թե ինչպե՞ս են հայտնվել Ծարավ Աղբյուր թաղամասում երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների սեփականատերերի ցանկում:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը:
«Մուլեն Ռուժ»-ի, «Դոգվիլ»-ի, «Սառը լեռ»-ան աստղը վերստին հիշեցրել է, թե որքան գեղեցիկ է ինքը:
2019-ին Apple-ը մտադիր չէ հրաժարվել սմարթֆոնի մեծ տարբերակներից: Դրա դիզայնը ցուցադրվել է հայտնի Insider @OnLeaks-ի կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիմա թող վարչապետը հետևություն անի, թե ո՞վ է ում խաբում։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ Վիճակագրական ծառայությունն է ապատեղեկատվություն մատուցում հասարակությանը։ Թե ինչո՞ւ, թող պարզի վարչապետը։
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:
Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման մասին Անգլիայի առաջնությունում (0:2):
168.am-ը հարցում ուղղեց ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ խնդրելով դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում իր կողմից առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից մերժվելու կապակցությամբ: Նաև հետաքրքրվեցինք՝ նախագահի կարծիքով՝ Գ.Հովհաննիսյանից հետո ինչպիսի՞ թեկնածու պետք է լինի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն ապրիլի 26-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրելու է Սենատին դադարեցնել Զենքի առևտրի միջազգային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որը ստորագրվել է Բարաք Օբամայի նախագահության տարիներին:
2019 թվականի մարտ ամսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’213 գործարք. ցուցանիշը 2019 թվականի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018 թվականի մարտ ամսվա համեմատ` 6.7 %-ով :
Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: