Բաժիններ՝

Facebook-ում կսահմանափակեն հարցումների անցկացման համար հավելվածների աշխատանքը

Facebook-ի տնօրենությունը սոցցանցում այն հավելվածների աշխատանքի սահմանափակումներ է մտցնում, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի վերաբերյալ տեղեկատվության ստացման համար: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ ճշտումը մտցվել է Facebook-ի հետ համագործակցող ծրագրային ապահովման մշակողների համար սահմանված կանոններում: Նոր նորմաների համաձայն՝ հավելվածները, որոնց մասին խոսվում է, «կարող են» սոցցանցում գործելու «թույլտվություն չստանալ:

Facebook-ի ներկայացուցիչը հեռուստաալիքին պարզաբանել է, որ նշված հավելվածները լիովին չեն արգելվի: Սակայն դրանք խիստ մանրակրկիտ ստուգման կենթարկվեն սոցցանցի մասնագետների կողմից: Թե հատապես ինչ չափանիշներով, չի ճշտվում: Կանոններում նաեւ ներառվել են լրացուցիչ կետեր, որոնք վերաբերում են հավելվածների կողմից օգտատերերի զանազան տեղեկատվության կիրառմանը:

Նոր նորմաների համաձայն՝ եթե հավելվածն 90 օրվա ընթացքում չի օգտագործել ինչ-որ տվյալներ, որոնք մարդը թույլատրել է կիրառել, համապատասխան համաձայնագիրը լուծարվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930