Բաժիններ՝

«Նրանք չօգնեցին մեզ, ինչո՞ւ պետք է օգնենք նրանց». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման մասին Անգլիայի առաջնությունում (0:2):

«Ինչ վերաբերում է մանչեսթերյան դերբիին, ապա դա արդյունք էր, որին ես սպասում էի: «Մանչեսթեր Յունայթեդը» փորձեց անել այն, ինչ կարող էր: Նրանք հաջողակ չէին, նրանք չկարողացան կանգնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Եթե ​​մենք հաղթենք հաջորդ երկու խաղերում, ապա տիտղոսի ճակատագիրը որոշվելու է վերջին օրը, դա բավականին լարված պահ կլինի: Դա այն է, ինչի վրա  մենք կենտրոնանում ենք:

Մենք փորձում ենք չեմպիոն լինել ոչ առաջին անգամ: Անցյալ մրցաշրջանում մենք 25 միավորով հետ էինք: Ամեն ինչ լավ է, մենք շարունակելու ենք պայքարել: Արդյունքում միայն մեկ թիմ կլինի չեմպիոն»,- ասել է Կլոպը:

Կլոպին նաև հարցրել են, թե Օլե-Գունար Սուլշերն ի՞նչ պետք է փոխի «Մանչեսթեր Յունայթեդում», որ հաջողության հասնի:

«Նրանք չօգնեցին մեզ, ինչո՞ւ պետք է օգնենք նրանց»,- պատասխանել է  գերմանացի մասնագետը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս