Բաժիններ՝

iPhone XI Max. հսկա ֆլագմանի առաջին լուսանկարները

2019-ին Apple-ը մտադիր չէ հրաժարվել սմարթֆոնի մեծ տարբերակներից: Դրա դիզայնը ցուցադրվել է հայտնի Insider @OnLeaks-ի կողմից:

Ինսայդերը cashcaro կայքի հետ միասին հրապարակել է iPhone աXI Max-ը՝ բոլոր կողմերից՝ մի շարք լուսանկարներով և տեսանյութերով: Սմարթֆոնի վրա հատկապես աչքի է ընկնում շատ մեծ տեսախցիկը, որի մոդուլները տեղադրված են եռանկյունի տեսքով:

Եթե հավատանք շշուկներին, ապա նոր սմարթֆոնի եռակի տեսախցիկը կլինի շատ լայն անկյուններով մոդուլով: Ըստ ինսայդերների՝  նոր iPhone-ի ամենամեծ նորարարությունը կլինեն հիմնական տեսախցիկի սուպերլայն անկյունագծերը և TOF-սենսորները:

Կարդացեք նաև

Պետք է սկսել նրանից, որ սուպերլայն անկյունագծերով տեսախցիկները նորություն չեն: Չինական արտադրության մի քանի սմարթֆոններում, օրինակ՝  Xiaomi-ի և Huawei-ի ֆլագմեններում, դրանք արդեն կիրառվել են: Սակայն աղբյուրները նշում են, որ Apple-ն օգտագործելու է  լայն անկյունագծերով լինզա, որի նմանը դեռևս չի եղել:

Apple iPhone-ի XI-ի հիմնական տեսախցիկը բաղկացած կլինի երեք հիմնական սենսորներից` սովորական լայն անկյամբ (հիմնական), տելեսկոպիկ՝ կրկնակի զումով, և սուպերլայն:

TOF սենսորները հեշտացնում են համակարգը. բարձրորակ լուսանկարներ ունենալու համար անհրաժեշտ է միայն մեկ սենսոր (ոսպնյակ): Բացի այդ, դրանք ցածր լույսի առկայությամբ ավելի քիչ են վնասում լուսանկարները, խնայում են մարտկոցի և պրոցեսորի  ռեսուրսները, զգալիորեն նվազեցնում են այն ժամանակները, որոնք պահանջում են օբյեկտների ճանաչման համար:

Միացման կոճակները, Lightning միացումը, ձայնի կարգավորման ստեղները կմնան նույնը: Մասամբ փոփոխության կենթարկվեն միայն ձայնային ռեժիմը փոխելու ստեղները:

Թվում է, որ  iPhone XI Max-ի հիմնական տարբերությունը կլինի լրացուցիչ տեսախցիկը և նոր պրոցեսորը: Թե ինչ կներկայացնի ընկերությունը, մենք կիմանանք միայն սեպտեմբերին՝ ընկերության շնորհանդեսի ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս