Բաժիններ՝

Twitter-ի օգտատերերին զարմացրել է Instagram-ը թերթող կապիկի տեսագրությունը

Twitter-ի օգտատերերին զարմացրել է այն տեսագրությունը, որտեղ կապիկը սմարթֆոնի վրա հետաքրքրությամբ թերթում է Instagram-ում զետեղված հրապարակումները: Շատերն իրենց մեկնաբանություններում նշել են ապշեցուցիչ նմանությունը մարդուն եւ դա համարել են Էվոլյուցիայի տեսության ճշմարտացիության եւս մեկ ապացույցը։

Սկզբնապես տեսանյութը հրապարակվել էր Reddit-ում, բայց վիրուսային է դարձել արդեն Twitter-ում հայտնվելուց հետո: Հոլովակը հավաքել է 1 միլիոնից ավելի դիտում: Տեսանյութում կապիկը բավականին վստահ սմարթֆոնի վրա «ղեկավարում է» հավելվածը՝ սեղմում է լուսանկարների վրա եւ տեսագրությունները դիտում պրոֆիլներում: Կապիկները բավականին հաճախ են ցանցի օգտատերերին զարմացնում իրենց «մարդկային արարքներով»: Գիտական դասակարգման համաձայն, մարդիկ մեկ ենթաընտանիք են կազմում առանձին մարդակերպ կապիկների հետ:

https://twitter.com/dsemumi/status/1121226340085243904?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1121226340085243904&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F972764.html

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930