Բաժիններ՝

Էլզասում ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել մեկ օրում. France Bleu

Օդերեւութաբաններն ապրիլի 24-ին ավելի քան 22 հազար կայծակ են գրանցել Էլզասի պատմական մարզում (Ֆրանսիա, Մեծ Արեւելքի տարածաշրջան): Այս մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տարածաշրջանի օդերեւութաբանական ծառայությունը։

Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ մթնոլորտում ամենամեծ քանակությամբ էլեկտրական պարպումներ են տեղի ունեցել Ստորին Հռենոսի (13,9 հազար) եւ Վերին Հռենոսի (8,4 հազար) դեպարտամենտներում: Բնական երեւույթները շենքերի հրդեհների պատճառ են դարձել Բիշայմ, Էլիսայմ եւ Իպսայմ քաղաքներում: Միտելբերգհայմ քաղաքում քամին պոկել-տարել է տեղի դպրոցի կղմինդրը:

Փոթորիկը նաեւ տապալել է տասնյակ ծառեր՝ խախտելով ավտոմոբիլային երթեւեկությունը: Տարերքի զոհերի մասին տեղկատվություն չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս