51-ամյա Նիկոլ Քիդմանը զարմացրել է իր առաջվա պես գեղեցիկ մարմնով
«Մուլեն Ռուժ»-ի, «Դոգվիլ»-ի, «Սառը լեռ»-ան աստղը վերստին հիշեցրել է, թե որքան գեղեցիկ է ինքը: Բայց առանձին լուսանկարներում նրան պարզապես դժվար է ճանաչել։
Թոմ Քրուզի նախկին սիրեցյալը ցույց է տվել, որ տարիքն ամենեւին չի փչացնում իր տեսքը՝ լուսանկարվելով Vanity Fair հանդեսի համար: Դերասանուհին զարդարել է մայիսյան համարի շապիկը՝ լուսանկարում հայտնվելով բաց կրծքով, շրթունքներին կարմիր շրթներկով եւ կրքոտ հայացքով:
Նա հրատարակությանը շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ այն արդեն տասներորդ անգամ իրեն հնարավորություն է ընձեռում փայլել իր շապիկի վրա:
Ամբողջ ֆոտոսեսիան նույնպես անցել է նման բաց ոճով: Քիդմանը կեցվածք է ընդունել նաեւ մերկ մարմնի վրա լայն բացված հուսարական համազգեստով: Ընդ որում՝ մազերի տղայական կարճ կտրվածքով. ինչը նրան անճանաչելի է դարձրել. աստղն արտասովոր եւ երիտասարդ տեսք ուներ:
Լուսանկարների թվում հայտնվել են նաեւ սադրիչ պատկերներ, որտեղ Քիդմանը կեցվածք է ընդունել միայն ներքնազգեստով եւ ցանցանման զուգագուլպայով: Դերասանուհին նկարահանման արդյունքները ներկայացրել է «Ինստագրամ»-ում՝ հուրախություն չորս միլիոն երկրպագուների: Բազմաթիվ հաճոյախոսությունների թվում երկրպագուներն ավստրալա-ամերիկացի աստղի կերպարները համեմատել են Մայքլ Ջեքսոնի եւ Գրեյս Քելլիի ոճի հետ: Նաեւ նրանք նշել են նրա անփոփոխ նրբագեղությունը եւ հիանալի արտաքին տեսքը, հաղորդել է Life-ը: