Բաժիններ՝

Աղբյուրը պատմել է, թե բարեփոխումից հետո որ երկրներին կարող են թույլ չտալ Շենգեն

Շենգենյան համաձայնագրի վերանայումը կարող է փակել դրան Ռումինիայի եւ Բուլղարիայի միանալու հնարավորությունը: Այս կարծիքը հայտնել է Բրյուսելում ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը։

«Բարեփոխումը, որն ի նկատի ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող է Ռումինիայի եւ Բուլղարիայի համար փակել Շենգեն մտնելու հեռանկարը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Մակրոնն ապրիլի 25-ին հայտարարել է, որ Շենգենյան տարածքի կազմակերպումն անհրաժեշտ է վերանայել եւ, հնարավորէ, դրանից բացառել նրանց, ովքեր «չեն ցանկանում ապահովել ընդհանուր սահմանները»:

Եվրահանձնաժողովի եզրակացության համաձայն, որը հրապարակվել է 2018 թվականի նոյեմբերին, Ռումինիան, ի տարբերություն Բուլղարիայի, չի ապահովել այն բանին իր պատրաստ լինելը, որ մինչեւ 2019 թվականի վերջը կավարտի Շենգեն մտնելու համար անհրաժեշտ նախապատրաստական ընթացակարգը:

Ներկայում Շենգենյան համաձայնագրի մասնակիցներ են Եվրամիության 28 երկրներից 22-ը: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ Կիպրոսը չեն մտնում Շենգենի մեջ, իսկ Ռումինիան, Բուլղարիան եւ Խորվաթիան գտնվում են հանրակցությանն անդամակցելու ճանապարհին:

Եվրոպայի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ Շենգենյան գոտու գոյությունը լուրջ սպառնալիքի տակ է գտնվում միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ, որին բախվել Է ԵՄ-ն, եւ որը մի շարք երկրների հարկադրել է ժամանակավոր վերահսկողություն հաստատել սահմաններում:

Երրորդ պետությունների քաղաքացիներին, որոնք ԵՄ են մտնում Բուլղարիայի եւ Ռումինիայի տարածքով, անհրաժեշտ են այցագրեր: Բացի այդ, Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիները չեն կարող օգտվել ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ ԵՄ-ի անայցագիր ռեժիմից, քանի որ այն տարածվում է միայն այն պետությունների վրա, որոնք մտնում են Շենգենյան գոտու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս