
Սոխով և խնձորով աղցան՝ լեհական ձևով

Բաղադրիչներ
1. Խնձոր – 2 հատ
2. Ձու – 2 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Թթու վարունգ – 2 հատ
5. Մայոնեզ – 2 ճ/գ
6. Թթվասեր – 1 ճ/գ
7. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
8. Մանանեխ – 1 թ/գ
9. Աղ
10. Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը, ձուն և վարունգը մանր կտրատել:
2. Խնձորը կեղևազրկել, հեռացնել սերմերը, կտրատել:
3. Խառնել բոլոր բաղադրիչները:
4. Մայոնեզը, թթվասերը, մանանեխը, կիտրոնի հյութը և պղպեղը խառնել, ավելացնել աղցանին, խառնել և մատուցել մսի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը