Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը:
Անառողջ ոտնձգություն՝ մամուլի ազատության հանդեպ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։
Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել:
«Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չլինելու խոսակցություններն անլուրջ են: Այսպես կարող են արտահայտվել մարդիկ, ովքեր վատ են պատկերացնում Թուրքիայի կարևորությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է, որ մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը:
Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի շուրջ աղմուկը չի դադարում:
Հիմա, երբ նախարարությունը ցանկանում է դրույքաչափն իջեցնել, ապա պետք է լրացուցիչ ֆինանսավորում տա դպրոցներին, որպեսզի ուսուցչի աշխատավարձը չիջնի։ Իհարկե, շաբաթական 22 ժամ դասավանդելը շատ դժվար է։ Կան հետազոտություններ այն մասին, որ դասավանդելը շատ մեծ էներգիա է տանում և անհամեմատելի է գրասենյակային աշխատանքի հետ։
Հայաստանում Գերմանական տնտեսական միության (Deutsche Wirtschafts Verband, DWV) կողմից մայիսի 3-ին Երևանում կազմակերպված բիզնես-հանդիպմանը Միության նախագահության հրավերով ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես է եկել զեկույցով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները:
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի թիվ 1226 նիստի ընթացիկ հարցերի շուրջ, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին:
Երևանի քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Նրան ուղեկցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը:
3 հազարից ավելի քաղաքացիներ են հայտեր ուղարկել Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբ՝ մասնակցելու պետության նոր ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 3-ի նիտում ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գնահատել է «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» մարզիչներ Մաուրիսիո Պոչետինոյի և Յուրգեն Կլոպի աշխատանքները:
«Միակ գործնական քայլը, որը քաղաքապետն իրականացրել է՝ դա միջնորդելն էր, որպեսզի «ՍանիՏեքը» ենթավարձակալներ վերցնի ՝ «Զիլերը» շահագործելու համար։ Դրանք կարճաժամկետ լուծումներ են, բայց երկարաժամկետ լուծման տեսանկյունով՝ ես վստահ հայտարարում եմ՝ քաղաքապետարանը չունի տեսլական, թե ինչպես է լուծելու այս խնդիրը համակարգային կերպով»։
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը։
«Եթե կարողանան ապացուցել, որ որևէ բիզնես որոշման մեջ կա Ծառուկյանի քայլը, խոսքը, բերեք ցույց տվեք: Նման բան չկա»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը հայտարարել է, որ ուրախ կլինի Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձին:
«Չգիտեմ, թե «ընտրություն» բառը որքանով է ճիշտ, որովհետև այն ավելի շուտ նման է լինելու նշանակման։ Արդեն երկար տարիներ Կ.Պոլսի պատրիարքարանը, հատկապես՝ պատրիարքը, քաղաքական գործիք է թուրքական իշխանությունների ձեռքին՝ Հայկական հարցի հետ կապված տարբեր խնդիրներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս կառավարությունից պատասխան չեն ստացել: «Կարևոր է, որ արձագանքեն Կառավարությունից, էլեկտրականությունը տան և մնացած կարգավորումների քննարկումները շարունակեն մեզ հետ»,- նշեց Արեն Մելիքյանը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնյան «Տոտենհեմ Հոթսփուրի» ղեկավարությունը չի պատրաստվում շատ գումար տրամադրել ակումբի կազմի ուժեղացման համար ամառային տրանֆսերային պատուհանի ընթացքում:
Այսօր ավարտվեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետը: ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ դիմումներ ներկայացրել է 7 թեկնածու՝ Հովհաննես Հովհաննիսյան, Մարտին Մանուկյան, Արմեն Ներսիսյան, Կարեն Կարապետյան, Գևորգ Մուրադյան, Վահե Գրիգորյան:
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից, քանի դեռ նա թերակղզին համարում է ուկրաինական պետության մասը:
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանի ողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված, փաստաբաններին ինչպե՞ս է վճարում, պաշտպանն ասաց. «Դրա վերաբերյալ մենք քննիչին ներկայացրել ենք միջնորդություն։ Խոսքը ոչ թե Հայաստանում ներկայացվող փաստաբաններին էր վերաբերում, այլ երբ սկսեցինք Եվրոպական դատարան բողոքներ ներկայացնել, մենք ներգրավեցինք նաև օտարերկրացի փաստաբանների, այդ թվում՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից»։
Ավստրիան պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը եւ այն իր Էներգետիկական անվտանգության հիմքն է համարում, չնայած Բրյուսելում քաղաքական գործիչների հակադիր կարծիքին: