Արգիշտի Քյարամյանը Դավիթ Սանասարյանի կադրերից ազատվո՞ւմ է. ՊՎԾ գործերի կառավարչին ասել է՝ դիմում գրի. Factor.am

Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի շուրջ աղմուկը չի դադարում: Նա ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Տեղեկությունը փոխանցում են Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ՝ պատճառն անհայտ է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյանը: «Այո, կա նման բան»:

-Ի՞նչն է պատճառը:

-Ճիշտն ասած չգիտեմ պատճառը, երբ իմանամ լավ կլինի: Նա ինձ կանչեց իր մոտ և առաջարկեց, որ դիմում գրեմ ու աշխատանքից ազատվեմ:

-Դուք հետաքրքրվեցիք՝ ինչո՞ւ է նման բան ասում:

-Պատճառներն այդպես առանձնապես չասաց: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է նման բան ասում: Ասաց՝ նպատակահարմար չեն գտնում ինձ հետ աշխատելը:

-Դուք գրեցի՞ք դիմումը:

-Չէ, չեմ գրել:

-Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այդքան էլ տրամադրված չեմ դիմում գրելու: Մի քիչ վիրավորված եմ: Այսքան ժամանակ աշխատել եմ ու վատ չեմ աշխատել, եթե վատ աշխատած լինեի պարոն Սանասարյանն էլ կասեր: Հիմա փորձելու եմ հասկանալ պատճառը, ինձ համար այս իրավիճակը տհաճ է: Ուժերս, եթե հերիքի կպայքարեմ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանը չի ցանկանում Ձեզ հետ աշխատել:

-Ես չգիտեմ, մենք իրար չենք ճանաչում: Ես իրեն այստեղ եմ տեսել և վերջ:

-Նա միայն ասաց՝ նպատակահարմար չէ Ձեզ հետ աշխատելը և վե՞րջ:

-Հա: Այդքանը:

-Իսկ էլի մարդկանց ասե՞լ է, որ դիմում գրեն և գնան:

-Ճիշտն ասած ես վստահ չեմ կարող ասել, բայց նման լուրեր պտտվում են: Նման բան ոնց որ կա:

-Փորձում է իր թի՞մը ձևավորել ՊՎԾ-ում:

-Կարելի է և այդպես ասել, հնարավոր է էլի: Մտածում է երևի իրեն ավելի վստահելի մարդու հետ աշխատի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս