
«Ուզում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ստորագրի Ռոնալդուին. անհավանական կլինի խաղալ նրա հետ». Լինգարդ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը հայտարարել է, որ ուրախ կլինի Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Օլդ Թրաֆֆորդ» վերադարձին:
«Ես կցանկանայի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ստորագրեր Ռոնալդուին: Վերջին 10 տարիների ընթացքում նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Կրիշտիանուն արդեն խաղացել է «Օլդ Թրաֆֆորդում», այնպես որ, նա հրաշալի կձուլվեր թիմին:
Երբ ես դեռահաս էի, անհավանական զգացում ունեի. ես տեսնում էի՝ ինչպես է Ռոնալդուն խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Ինձ համար զարմանալի կլիներ խաղալ նրա հետ նույն թիմում»,- Լինգարդին է մեջբերում Mirror-ը:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2003-2009թթ., և երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և Անգլիայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը