«Ծառուկյանին մանդատից զրկելու որևէ հիմք չկա: Բացառված է». Սեդրակ Առուստամյան

«Ծառուկյանը գործարանի սեփականատերն է: Ես կառավարիչն եմ իր բոլոր բիզնեսների: Ինքը նույն ցեմենտի հետ կապված հրաժարվել է շահույթից: Իրավունք ունի՞, թե՞ չունի: Իհարկե՝ ունի: Ինքը չի զբաղվում գործարանի կառավարմամբ, իսկ շահույթից հրաժարվել է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե Գ.Ծառուկյանը որևէ կապ ունի՞ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված որոշումների հետ:

Ըստ նրա՝ եթե կարող են ապացուցել, որ որևէ բիզնես որոշման հետ Ծառուկյանը կապ ունի, կարող են հրապարակել. «Եթե կարողանան ապացուցել, որ որևէ բիզնես որոշման մեջ կա Ծառուկյանի քայլը, խոսքը, բերեք ցույց տվեք: Նման բան չկա: Եվ Ծառուկյանին մանդատից զրկելու որևէ հիմք չկա: Բացառված է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031