Ի գիտություն հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողների. ԿԳՆ
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը` վերոնշյալներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն:
Հետևաբար համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և ծնողը, որը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի:
| Աջափնյակ | Ալ. Բլոկի անվան հ.122 |
| Ավան | Ներսես Մեծի անվան հ. 124 |
| Արաբկիր | Ռ. Միրոյանի անվան հ. 77 |
| Հ. Իսակովի անվան հ. 132 | |
| Դավթաշեն | Գ. Վարդանյանի անվան հ. 192 |
| Էրեբունի | Ն. Գոգոլի անվան հ. 35 |
| Կենտրոն | Վ. Մայակովսկու անվան հ. 7 |
| Ալ. Պուշկինի անվան հ. 8 | |
| Ա. Չեխովի անվան հ. 55 | |
| Մալաթիա-Սեբաստիա | Գ. Մահարու անվան հ. 176 |
| Նոր Նորք | Ն. Սաֆարյանի անվան հ.164 |
| Շենգավիթ | Ա. Սախարովի անվան հ. 69 |
| Քանաքեռ-Զեյթուն | Ռ. Աբաջյանի անվան հ. 147 |
| Ընդամենը | Թվով ՝ 13 |

