Բաժիններ՝

Երիտասարդը դանակով մտել է վարկային կազմակերպություն և հափշտակել է 1 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:

2019 թվականի հունվարի 21-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ժամը 09:10-ի  սահմաններում մտել է Երևան քաղաքում գործով վարկային կազմակերպություն և զենքի գործադրմամբ, սպառնալիքներ տալով, կազմակերպության աշխատակցից պահանջել և ստացել է գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Կազմակերպության աշխատակիցը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, 25 ամյա երիտասարդը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող վարկային կազմակերպություն, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով հարձակվել կազմակերպության աշխատակցի վրա, պահանջել և ստացել խոշոր չափերի՝ 1 000 000 ՀՀ դրամ գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1994թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս