Բաժիններ՝

«Տոտենհեմն» ամռանը չի պատրաստվում շատ գումար ծախսել տրանսֆերային շուկայում

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնյան «Տոտենհեմ Հոթսփուրի» ղեկավարությունը չի պատրաստվում շատ գումար տրամադրել ակումբի կազմի ուժեղացման համար ամառային տրանֆսերային պատուհանի ընթացքում:

«Տոտենհեմի» կազմը գրեթե անփոփոխ է նախորդ մրցաշրջանից: Վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում մայրաքաղաքային ակումբը չի գնել ոչ մի նոր խաղացող:

«Տոտենհեմի» ղեկավարները հույս ունեն, որ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաջորդ մրցաշրջանում կօգնի թիմին պայքարել տիտղոսների համար: Ակնկալվում է, որ ամռանը ակումբ կտեղափոխվեն երկու կամ երեք նոր ֆուտբոլիստներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս