Բաժիններ՝

«Պոչետինոն և Կլոպը ոչինչ չեն հաղթել Անգլիայում: Իտալիայում նրանց կսպանեին». Մանչինի

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գնահատել է «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» մարզիչներ Մաուրիսիո Պոչետինոյի և Յուրգեն Կլոպի աշխատանքները:

«Իտալիայում ամեն ինչ չափազանցնում են, ինչը կապված է մարզիչների հետ: Եկեք մտածենք Պոչետինոյի մասին: Նա «Տոտենհեմում» անցկացրել է 5 տարի, նա հրաշալի թիմ ունի, բայց ոչինչ չի հաղթել: Իտալիայում նրան կսպանեին: Նույնը վերաբերում է Կլոպին:

Իսկ Իտալիայում կասկածի տակ են դնում նույնիսկ այն մարզիչներին, որոնք հաղթում են: Չեմպիոնների լիգան հաղթելը հեշտ չէ, հաղթողը միշտ մեկն է»,- 54-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:

Մարզչական կարիերայի ընթացքում Մանչինին չի հաղթել Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս