Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ծրագրում են Բրյուսելում հերթական գագաթնաժողովն անցկացնել մայիսի 28-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո:
Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը կրկին անդրադարձել է մեզ, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին, քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել վերջինիս: Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար է դարձել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Թոդ Ուոլտերսը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքն իմ քննադատությանը:
Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։
«Վերջերս մի հայտարարություն էի արել, որը սխալ է հասկացվել առնվազն մի հոգու կողմից: Բայց կարևոր հայտարարությունն է, ես կրկնեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև չի կարելի, որ այդպիսի հայտարարությունները սխալ հասկացվեն: Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժում է, որ գարդասիլի պատվաստանյութի հետ կապված որևէ վտանգ կա: Այսօր այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով բժշկուհի Մարինա Խաչատրյանի՝ գարդասիլի կապակցությամբ ԱԱԾ-ին ուղղված դիմումին:
«Մեր նախարարությունն այդ բանակցություններին չի մասնակցում, դրանք մասնավոր քննարկումների առարկա են։ Գիտենք, որ նրանք երկու հավանական զարգացում են ենթադրում, առաջինը՝ գործարանի տեղում հետագայում կառուցել ժամանակակից ձուլարան և այս փուլում՝ որպես կարճաժամկետ խնդիր, պետք է լուծեն կոլեկտիվը պահելու, այդ աշխատատեղերը և մասնագետներին մոտ պահելու հարցը»։
Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության այցն Արգենտինա Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի մնացել:
Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկի՝ դեպի Աբովյան պուրակ բարձրացող հատվածը փակած տաքսու վարորդները բացել են փողոցը, և վերականգնվել է արդեն մի քանի ժամ կաթվածահար եղած երթևեկությունը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է զինադադար հաստատել «Թալիբան» շարժման հետ, եթե նա համապատասխան քայլեր ձեռնարկի:
Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հերթական անգամ պատժամիջոցներով էսպառնացել գերմանական ընկերություններին «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցելու համար:
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի գերմանաբնակ ազգությամբ թուրք դերասանուհի Սիբել Քեքիլին Instagram-ում արգելափակել է իր թուրք հետևորդներին։
Լրագրողների միջազգային դաշնության նախագահ Ֆիլիպ Լերուտն անհանգստացած է այն բանից, որ աշխարհում լրագրողների 10 սպանություններից ինն անպատիժ են մնում։
«Երբ ես ասացի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, այդտեղ ամենաառանցքային բառը «դեմ»-ն էր, այսինքն՝ «դեմ»: Գործով ընթացող իրավական պրոցեսներում ես ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն՝ ինձ տրվող հարցերին ի պատասխան, տվել եմ, և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի դեմ է, ինչ-որ մեկի կողմ է, կամ ինչ-որ մեկի համար է»:
«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրամիության հիմնական խնդիրը համարել է եվրոպացիների կողմից «կոլեկտիվ լիբիդոյի» կորուստը, ինչն ազդում է Եվրամիության ինստիտուտների նկատմամբ վստահության եւ քաղաքական նախապատվությունների փոփոխման վրա։
Մեծ Բրիտանիայի երկու խոշորագույն կուսակցությունները՝ կառավարող Պահպանողականը եւ ընդդիմադիր Լեյբորիստականը, պարտություն են կրում մայիսի 2-ին Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։
«Առողջապահությունը մեր երկրի սոցիալական պարտավորությունն է: Պետք է այդ աչքերով նայենք, ոչ թե՝ պետությունն ինչու է քիթը խոթում այս ամենի մեջ»:
«Վիճակագրությունը չի կարող տարբերել, որ այդ աշխատատեղը, որը ստեղծվել է, իր մասին հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին և սկսել հարկեր վճարել, այն նոր աշխատատեղերն են: Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։
Մայրաքաղաքում 160 մանկապարտեզ կա, որոնց մեծ մասը ունեն սարսափելի շենքային պայմաններ։ Փաստորեն, դրանից ընդամենը մեկ ամիս անց քաղաքապետը կրճատում է այդ մասով ծախսերը՝ հղում տալով 2017 թվականի մի ծրագրի, որի արդյունքները արդեն իսկ արտացոլված էին տարեկան բյուջեներում։
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ:
Ապրիլի 25-ին, ժամը 00.20-ի սահմաններում, 1971 թ. ծնված Մխիթար Գևորգյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: