
ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրվել է 9 թեկնածու

Այսօր ավարտվեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետը: ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ դիմումներ ներկայացրել է 9 թեկնածու՝ Հովհաննես Հովհաննիսյան, Մարտին Մանուկյան, Արմեն Ներսիսյան, Կարեն Կարապետյան, Գևորգ Մուրադյան, Վահե Գրիգորյան:
«Առաջադրված անձանցից երեքը համաձայն չի եղել, որ իր անունը հրապարակվի»,- ասաց Հ.Պողոսյանը:
Այժմ, ըստ ընթացակարգի, մինչև մայիսի 15-ը կկազմակերպվեն անհատական զրույցներ Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ, ապա կընտրվի ու խորհրդարանին կներկայացվի ՍԴ անդամի նոր թեկնածուն: