«Նմանատիպ պատասխանն ինձ մոտ նյարդային սթրես է առաջացնում. չեմ բացառում, որ նույնն առաջացնում է նաև վարչապետի մոտ». Սուրեն Պապիկյան

Հասնելու եմ նրան, որ բովանդակային առումով այն, ինչ ակնկալում են ղեկավարները, ստորին օղակի աշխատակիցները դա ապահովեն: Այս մասին հրավիրված տարեվերջյան ասուլիսին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունն ինքը ջարդելու է»:

«Ես չեմ խոսում այն մասին, թե կբերես միայն սա, չասես հակառակը: Խոսքը վերաբերում է այն գրառմանը, բովանդակությանը, որը պրոդուկտ է, այլ ոչ թե նրան, որ սովորույթով հիմնավորված է կամ հիմնավորված է եղել՝ գլխացավանքից ազատվելու համար առարկություններ չկան: Նմանատիպ պատասխանը որևէ ստորաբաժանման կողմից ինձ մոտ նյարդային սթրես է առաջացնում: Ես չեմ բացառում, որ նույնն առաջացնում է նաև վարչապետի մոտ: Չնայած որ վարչապետը դրա հետ չի առնչվում, բայց նա առնչվում է այն գրություննների հետ, որոնք տարբեր նախարարություններից  նրան հասնում են: Սա կոնկրետ սուբյեկտների չի վերաբերում, այլ՝ համակարգին, դրա էությանն ու բովանդակությանը»,- շեշտեց Պապիկյանը՝ պնդելով, որ ունենք «կաղացող օղակներ», որոնք պիտի վճարվեն՝ ըստ իրենց աշխատանքի:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, Սուրեն Պապիկյանը նշեց, որ ընտրությունների մի մասին մասնակցել են, ինչի արդյունքում ունեն թե՛ հաղթանակներ, թե՛ պարտություններ, և կան համայնքներ, որտեղ նպատակահարմար չեն գտել մասնակցել:

«Մենք հնարավորություն ենք տվել այն քննադատողներին, որ ասում էին՝ հեղափոխական ֆոնի ներքո կգրավեն բոլոր պաշտոնները, տեսա՞ք, որ չենք գրավել: Բա իրենք ինչո՞ւ չեն մասնակցում: Նայեք, թե քանի քաղաքական ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին, բոլորն անկուսակցական են: Սա խոսում է նրա մասին, որ չկա քաղաքական մոտիվացիա, որովհետև բոլորը գիտակցում են, որ խոշորացումն ապագայում պետք է իրականանա, և պատրաստվում են դրան, թեև չեն խոսում»,- ասաց Պապիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս