Երևանի Կենդանաբանական այգու տարածք ներխուժած 5 շները թմրեցվել են, գիշերվա ընթացքում որևէ կենդանի չի տուժել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
«Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փախգնդապետ Արա Մխիթարյանի առողջականում էական տեղաշարժ չկա»: Այսպես է արձագանքում «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն պնդմանը, որ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել: Պն մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ դրական տեղաշարժի մասին իրեն հայտնել են բժիշկները:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
Դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գևորգյանը, ով կյանքի 50 տարին նվիրել է «Նաիրիտ»-ի գիտահետազոտական լաբորատորիային, բազմանդամ ընտանիքի սիրված հայր ու պապիկ է. հենց սիրելիների միջավայրում էլ տոնել է իր ծննդյան 80-ամյակը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների ընկերություններ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն անդրադարձել է «Արարատ»-ի դեմ աղմկահարույց խաղին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նոյեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Ա. Կ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ իր ամուսին՝ 1989թ.ծնված Ա. Ա.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 1-ին ԹՈՒՄՈ Ստուդիաների «30 ամիս 30 գաղափար» բաց դռների օրվա շրջանակում այցելել է ԹՈՒՄՈ ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, որտեղ ամփոփվել են ստուդիաների 30 ամիսների աշխատանքն ու ներկայացվել են ուսանողների 30 լավագույն գաղափարները:
168.am-ն այսօր զրուցել է նաև Արա Մխիթարյանի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ. նա ասել է, որ երեկոյան է վերադարձել իր տղայի մոտից և որևէ դրական տեղաշարժի մասին չգիտի: Նա խոստացավ հիվանդանոց հասնելուն պես ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը:
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը։
Նոյեմբերի 2-ին, ժամը 09:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինյալ գրոհայինների հետ բախման հետևանքով Մալիի բանակում զոհված զինծառայողների թիվը հասել է 53-ի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Ժողովուրդ ջան հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։
Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 67-ամյա Սեյրան Աբգարյանը։
Նոյոմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանան ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 31-ամյա Մայա Ժիդկովան։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:26-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ-ում Պետաիրավական եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։
Նոյեմբերի 2-ին, ժամը 01:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկվանից մամուլում տեղեկություններ կան, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տված գործարարը ցուցմունքում նշել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը ձեռք բերելու նպատակով, իր բարեկամի առաջարկությամբ, հանդիպել է Թովմասյանի հետ, ով ասել է, որ նման տարածք է վաճառում, սակայն հետագայում ինքը հրաժարվել է տարածքը ձեռք բերելու մտադրությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, եւ դրանք մոտ մեկ շաբաթ կտեւեն:
Ամուլսարի շահագործման շուրջ խժդժոցը, թվում է, ավարտված է, աղմկոտ ակցիաներ չկան, սակայն Կառավարության շենքում այս թեման դեռ կրքեր է բորբոքում՝ ընդհուպ այն աստիճան, որ սեփական տեսակետը հանրայնացրած որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրից:
Արսեն Թորոսյանն ամեն ինչ անում է, որ կյանքի կոչի իր երազանքների նախագիծը՝ հակածխախոտային օրենքը։ Նա հանդիպումներ է նախաձեռնել ընդդիմադիր ֆրակցիաների հետ, որպեսզի նախագծի լոբբինգն անի։
Ձեր նախկին դասախոսը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հաց բերողի հետ կապված՝ օրերս տեսակետ հայտնեց, Դուք՝ որպես արդարադատության ջատագով, պատրաստվո՞ւմ եք վերանայել Հաց բերողի մահվան հանգամանքները, որպեսզի նախադեպը չկրկնվի` հարցրինք Ռուստամ Բադասյանին։ «Իմ լիազորությունների մեջ չի մտնում որեւէ քրեական գործի վերաբացումը»:
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում արել:
Ամուլսարի խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ զրույց է ունեցել «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա դժգոհել է, թե «Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները եւ ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը:
Ի՞նչ եք կարծում` չկա՞ քաղաքական հետապնդում Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին։