Բաժիններ՝

«Արարատ-Գոհար» հանդիսությունների սրահի բակում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը

Նոյեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Ա. Կ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ իր ամուսին՝ 1989թ.ծնված Ա. Ա.-ի հետ վիճաբանություն է տեղի ունեցել:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Մելիքավան փողոցում տեղակայված «Արարատ-Գոհար» հանդիսությունների սրահի բակում վիճաբանություն է առաջացել քաղաքացիական ամուսիններ` Ա. Կ.-ի և Ա. Ա.-ի միջև, ինչի արդյունքում վերջինս ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Կ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930