Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը։

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս