Պատահար «Հայրենիք» կինոթատրոնի մոտ

Նոյեմբերի 2-ին, ժամը 01:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 շենքի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Չ., ծնված 1984 թ., ուղևորներ՝ Գևորգ Մ., ծնված 1990 թ. և Վոլոդյա Դ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930