Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում նոյեմբերը 3-ին երեկո կնվիրվի վրացի մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։
«Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բարելավի հարաբերությունները կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ:
Չկալովկա համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանին, որը վարչապետ Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եղբայրն է, կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
168.am-ը գրավոր դիմել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ պարզելու, թե ներկայում պետական ո՞ր գերատեսչություններում են ստուգումներ իրականացվում:
Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ շրջանում ավտոբուս է շրջվել, տուժել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Փարիզի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Մշակույթի նախարարությունն աջակցել է «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը. տվել համաձայնություն. կազմակերպիչ Լիլիթ Պետրոսյան
Մետրոպոլիտենի Հանրապետության կայարանի մոտ անցկացվող «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որն ընթանում է լարված մթնոլորտում, ըստ բոյկոտողների՝ սատանիստական բնույթ է կրում, ուստի նրանք միացրեցին ազգային երգ և շուրջպար բռնեցին՝ նշելով, որ սա է ազգայինը և այն պետք է քարոզվի։
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։
«Արայիկ Հարությունյանը պետք է գա ու էստեղ պատասխան տա». բողոքի ակցիայի մասնակից
Օրեր առաջ ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով սեպտեմբերի 6-ին իրեն կողոպտելու և դրա բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքին՝ հայտարարել էր, որ այս մեկ ամսվա ընթացքում փորձել է ոստիկանությանը շանս տալ՝ բացահայտելու հանցագործությունը, թեպետ անհասկանալի է, թե ինչո՞ւ ոստիկանությանը, եթե գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ այս պահին լարված իրավիճակ է. այնտեղ տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որի ժամանակ պարբերաբար քաշքշուկ է տեղի ունենում ներկաների ու մասնակիցների միջև:
Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ այս պահին տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որի երեկվա փորձը մի շարք հ/կ-ների կողմից բոյկոտվել էր։ Այսօր ներկայացման ժամանակ կրկին մի շարք հ/կ բոյկոտեցին այն, չնայած դրան ներկայացումը շարունակվում է։ Ներկաների միջև նույնիսկ տողի ունեցավ քաշքշուկ։
«ՀուԶանք ուԶանգ» ներկայացման պատասխանատուները բողոքի ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ
«911» ծառայություն նոյեմբերի 2-ին, ժամը 12:16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում:
ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։
Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։
Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները:
«Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին». Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում է
Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը խլել է մեկ մարդու կյանք, հարյուր հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBS-ը:
Ահաբեկիչները երկու հրթիռ են բաց թողել Հալեպի Ալ-Նիլ թաղամասի ուղղությամբ՝ վիրավորելով մեկ քաղաքացիական անձի:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ։
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:32-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«911» ծառայություն նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության նախարարությունը՝ ի տարբերություն Ժաննա Ալեքսանյանի, սեփական արդարադատություն չունի և վստահում է Հայաստանի արդարադատությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում, անդրադրառնալով իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի այն գրառմանը, որ Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, մինչդեռ քննությունը վարել են ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը 168.am-ին հայտնեց, որ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել: «Այո, ստուգումներ կան»,- նշեց նա:
«Դատապարտյալներ կային, որ օրենքի նախագծի հետ համամիտ չէին: Քրեակատարողական հիմնարկում ցանկացած օրենք, որը բերում է խստության, կարող է բերել անհասկացությունների: Կոնկրետ «Արմավիր» ՔԿՀ-ում ոչ մի բունտային կամ անհնազանդության խնդիր չի եղել: Եղել են դատապարտյալներ, որ իրենց մտահոգությունն են հայտնել, և այդ օրերի ընթացքում «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալներ հայտարարել էին հացադուլ»,- ասաց ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: