«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը, որն այս տարի անցկացվում է «Քիմիական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մանկավարժական գիտություններ», «Ճարտարապետություն», «Սոցիոլոգիական գիտություններ» անվանակարգերում, ստացել է 17 հայտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգել էր ևս 2 ամսով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչների՝ «Սպայկա» ընկերության պանրի գործարան այցից և պանրի արտադրության ողջ գործընթացին մանրամասն ծանոթանալուց հետո Վերին Լարսի անցակետում պահված՝ ընկերության պանրով բեռնված բեռնատարի հարցը լուծվել է, բեռնատարն ուղևորվել է Ռուսաստան: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին:
Այսօր ԱԺ-ի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց կալանավորված լինելն էլ իր կոլորիտն ունի: Ամեն հանձնուք բերելուց ոնցվոր Նոր տարի լինի: Հետաքրքրությամբ բացում եմ տեսնեմ` ինչ են այս անգամ բերել:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող է այցելել Թուրքիա:
Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Մարտական և ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 22-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները լեռնային պայմաններում կատարել են 10 կմ երթարշավ:
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը սույն թվականի նոյեմբերի 21-ից 23-ը մասնակցել է գործընկեր կուսակցության համագումարին, որը տեղի է ունենեցել Լայպցիգ քաղաքում:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:
Երեկ լրացել էր Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia -The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) ստորագրման 2 ամյակը:
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Ուրուգվայի նախագահի ընտրություններում ձայների հաշվումն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով». կասկածելի ձայների քանակությունը, որոնք ստուգում են պահանջում, գերազանցում է թեկնածուների արդյունքների տարբերությունը, ընտրական դատարանը որոշումը կհրապարակի մի քանի օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցադիմումը ՝ ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել: Այս մասին Խառատյանը նշել է իր ֆեյսբուքյան էջում:
Նոյեմբերի 6-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ էին իրականացնում ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության (ՀԵՄ) անդամները: Ակցիաների ընթացքում սոցցանցերում լուրեր տարածվեցին այն մասին, որ բուհերում ուսանողներին գումար են առաջարկում դասադուլին մասնակցելու համար:
Այսօր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պնդում է՝ հասարակության մոտ վստահություն չկա պետական ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց դրա Հայաստանում թավշյա հեղափոխությունն ավարտված լինել չի կարող: Ակտիվիստները պնդում են՝ այս կառույցից վախը շատ է, բայց իրենք ԱԱԾ-ից չեն վախենում:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը 2020 թվականին չի փոխի խորհրդարանական ընտրությունների համակարգը, բայց որպես զիջում իր թեկնածուներին չի առաջադրի առանձին մեծամասնական ընտրատարածքներում:
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Բյոյուկ Բյախմյանլի գյուղի մոտակայքում՝ Իրանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության սահմանային անցակետի տարածքում, փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Առաջիկա օրերին հարավ արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:
Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 19-ին շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Իրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Այսօր 168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել էր՝ որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջին ամիսներին, և ամենակարևորը՝ ինչի՞ համար է ստացել պարգևավճար։ Լ. Մակունցն ի պատասխան՝ միայն ասել է, որ, ինչպես բոլոր նախարարներն ու փոխնախարարները, ինքը ևս նախորդ երկու ամիսների ընթացքում, բացի աշխատավարձից, ստացել է պարգևավճար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ի դեպ, 168.am-ը դեռևս մարտի 28-ին հարցազրույց էր վարել Նիկոլայ Պետրոսյանի հետ, ով հանգամանորեն վերլուծել էր հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի խորքային պատճառներն ու առաջարկել լուծումներ, սակայն նրա խոսքն այդպես էլ լսելի չեղավ ֆուտբոլային մասնագիտական ու պատկան շրջանակների համար:
Ինչպես լինել 40 տոկոսանոց գործազրկություն ունեցող երկրի ազդեցությամբ երկրորդ պաշտոնյան և ցոպ ու շվայտ կյանքը անցկացնել «ո՞վ իրա ծնունդին 290 հազար դրամ չի ծախսում»-ի տակ։