ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Կյանքից հեռացել է ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը:
2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարեցվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օջանջանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով առերևույթ գողության դեպքի հանգամանքները:
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվը 2019 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6050-ով: Այս մասին նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Այս տարի Ռուսաստանի Միգրացիոն ծառայությունն օտարներին 1.5 անգամ ավելի շատ է քաղաքացիություն տվել, քան նախկինում: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:
Ժամանակին բրիտանական քաղաքական գործիչ Բենջամին Դիզրաելին ասել է. «Մենք խոսքով ենք կարողանում մարդկանց կառավարել»: Քաղաքական գործիչները կարող են խոսքով ներկայանալի լինել լայն զանգվածներին և դրանով իսկ աստիճանաբար կերտել իրենց կերպարը, կամ էլ հանդես գալ իբրև բառերի վաճառականներ կամ, այլ կերպ ասած` պոպուլիստներ։
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀԿ-ական օլիգարխ, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամվել), որ այլևս նախկին ընդդիմադիր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում չէ, ավելին՝ Նոր Հայաստանում դարձել է դասական գործարար, պարզվում է՝ շարունակում է նախկինի պես օղիներ կեղծել, և, չգիտես ինչու, ճկուն գործարարի իրավախախտումներն օրվա իշխանությունը չի նկատում։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի և Արտուշ Գաբրիելյանի, մասնակի բավարարել էր քննիչների միջնորդությունը և համապատասխանաբար որոշել Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի կալանավորումը երկարաձգել 1 ամսով:
Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը:
Վրացական միավորված ընդդիմությունն առաջարկում է նոր ընտրական համակարգի անցնել ըստ իր ներկայացուցիչների մշակած սխեմայի:
«Տեղեկացնեմ, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչն ու դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիքը պահպանվեցին օրենքով սահմանված կարգով, բացառվեց որևէ միջամտություն փաստաբանի համակարգչին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով առավոտյան փաստաբան Շուշան Թադևոսյանի հայտարարությանը, թե քննիչը ցանկանում է առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել՝ որպես վկաների ներկայացուցիչ:
ՀՀ տարածքում 2019 թվականի 10 ամսվա ընթացքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ բռնության հանցագործության 84 դեպք, իսկ 2018-ին՝ 77: Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
: ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 25-ին Եվրամիության բյուջեի նախագիծը հաստատել է 168,7 մլրդ եվրո ծախսերի ծավալով, ինչը 1,5 տոկոսով ավելի է 2019 թվականի բյուջեից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղում:
Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ:
ԱԱԾ քննչական ստորաբաժանման քննիչը 2019 թվականի նոյեմբերի 25-ին փորձել է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ:
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը նպատակ ունի ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով ստեղծել։ Այս մասին հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Արցախի Հանրապետությունից, Հայաստանից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի մասին:
Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավճարային դուստր ընկերությունը: Օնլայն գնումների փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գլոբբինգ»-ի կողմից: