Բաժիններ՝

Ուրուգվայի նախագահի ընտրությունների արդյունքները կհրապարակեն մի քանի օրից

Ուրուգվայի նախագահի ընտրություններում ձայների հաշվումն ավարտվել է «տեխնիկական ոչ-ոքիով». կասկածելի ձայների քանակությունը, որոնք ստուգում են պահանջում, գերազանցում է թեկնածուների արդյունքների տարբերությունը, ընտրական դատարանը որոշումը կհրապարակի մի քանի օրվա ընթացքում։

«(Ընտրական դատարանը) չի պատրաստվում հաղթողի անունը հրապարակել այս գիշեր»,-հայտարարել է դատարանի նախագահ Խոսե Արոսենան, որի խոսքը մեջբերում է Correo հրատարակությունը:

Հաջորդ 5-ամյա ժամանակաշրջանի համար Ուրուգվայի նախագահի թեկնածուների արդյունքների տարբերությունն այնքան փոքր է, որ վերջնական արդյունքը կախված է 35 հազար 229 «կասկածելի» ձայների կրկնական ստուգումից: Սպասվում է, որ այն կավարտվի նոյեմբերի 28-ին կամ 29-ին:

Բոլոր ձայների հաշվման արդյունքներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը Լուիս Լակալիե Պոուն է՝ աջ կենտրոնամետ Ազգային կուսակցությունից՝ ձայների 48 տոկոս արդյունքով (1 մլն168 հազար 019): Մրցակիցը՝ Դանիել Մարտինեսը՝ «Լայն ճակատ» ձախ շարժումից, հավաքում է ձայների 46,82 տոկոսը (1 մլն 139 հազար 353):

Արդյունքների՝ 28 հազար 666 ձայնի (1,18 տոկոս) տարբերության դեպքում ուժերի հարաբերակցության փոխվելու համար «կասկածելի ձայների» 80 տոկոսից ավելին պետք է տրվի Դանիել Մարտինեսին: Ուրուգվայի քաղաքացիները նախագահին ընտրում են երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել ձայների 50 տոկոսի շեմը: Լատինամերիկյան այս երկրում ընտրությունները պարտադիր են ընտրողների համար, դրանց առանց հարգելի պատճառի չմասնակցելու համար տուգանք է նախատեսված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս