Բաժիններ՝

Հունվարին պլանավորվում է Պուտինը այցը Թուրքիա՝ գործարկելու «Թուրքական հոսքը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում կարող է այցելել Թուրքիա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վերջերս կայացած հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են, որ 2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում Թուրքիայում պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային մասը, եւ խոսվել է այն մասին, որ, հնարավոր է, կայանա նախագահ Պուտինի այցը Թուրքիա: Այդ ուղեւորությունը նախապատրաստվում է»,-ասել է նա:
Կրեմլի ներկայացուցիչը չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը՝ խոստանալով ժամանակին տրամադրել այդ տեղեկատվությունը:

«Թուրքական հոսք» գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան 31,54 մլրդ խորանարդ մետր գազ: Էներգիայի այդ ծավալը բավարար է 15 մլն միջին տնատիրությունների կենցաղային պահանջմունքներն ապահովելու համար:

930 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը Ռուսաստանի տարածքից Սեւ ծովի հատակով ձգվում է մինչեւ Թուրքիայի ծովափ: Այնուհետեւ կկառուցվի գազատարի ցամաքային տարանցիկ ճյուղը մինչեւ հարեւան երկրների հետ Թուրքիայի սահմանը:

Յուրաքանչյուր ճյուղի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր է: Գազի առաջին մատակարարումները պլանավորված են 2019 թվականի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս