Բաժիններ՝

Դատապարտյալի փախուստի փաստով հարուցվել է քրեական գործ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանի՝ հիվանդասենյակից փախուստի դիմելու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 355 և 315 հոդվածների հատկանիշներով, այն է` պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, և ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստ:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Այլ մանրամասներ չհաղորդվեցին:

Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս