Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու են Ամուլսարի հարցով քննարկմանն արգելել լուսաբանումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե երեկ ինչ հանդիպում են ունեցել Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար, և պատգամավորը նաև անդրադարձել է այդ որոշմանը։

«Հանդիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը, բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Վիգեն Անանյանը, պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Գայանե Աբրահամյանը, Տիգրան Ուլիխանյանը և ես։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջերմուկ և Գնդեվազ համայնքների շուրջ 130 բնակիչներ։ Հանդիպման կազմակերպչական հարցերում աջակցության խնդրանքով նախորդ օրը դիմել էինք Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին՝ խնդրելով նաև, որ հրավիրվեն մեր առանձնացրած թիրախային խմբերի ներկայացուցիչները՝ ավագանու անդամներ, առողջարանային, հյուրանոցային, հյուրատնային, զբոսաշրջային ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական և կրթական հաստատությունների ղեկավարներ, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիների ցանցերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Խնդրանքի մաս էր կազմում նաև բազմաձայնության ապահովումը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ներկայությամբ ապահովեցին այդ բազմաձայնությունը։

Հանդիպումը կազմակերպել էինք համայնքի մակարդակով իրազեկմամբ՝ առավել արդյունավետ քննարկում ապահովելու նպատակով։ Փաստացի ցանկացած մարդ ազատ ելումուտ ուներ դահլիճ։ Հանդիպումը նախատեսել էինք նաև չլուսաբանվող և չտեսաձայնագրվող, սակայն իհարկե առանց բովանդակության մասին հանրային խոսելու սահմանափակման։

Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 14-ին մենք հանդիպել էինք նաև դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ և Գնդեվազ համայնքների մի խումբ բնակիչների հետ՝ նույնպես քննարկելու ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր փոխանակելու լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։

Թեև ընդհանուր գծերով մեր խոսակցության բովանդակության մասին հանրությունը արդեն իսկ գիտի, այդ մասին հաջորդիվ կրկին մանրամասն կխոսենք»,- գրել է  ֆեյսբուքյան իր էջում։

Այսօր Ջերմուկ քաղաքում հանդիպել ենք Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ։Հանդիպմանը ներկա են եղել Շրջակա…

Gepostet von Mary Galstyan am Sonntag, 17. November 2019

Տեսանյութեր

Լրահոս