Բաժիններ՝

«Դրվագներ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, դիջեյ Աղաջանյանի աշխատաոճից». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել է. «Երեկ հրապարակում էի արել DJ-ից աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանի նոր նկրտումների մասին, որից հետո ինձ զանգահարեցին իմ նախկին գործընկերները և պատմեցին երկրի առաջին դիջեյի կառավարության աշխատակազմը «ղեկավարելու» անհաջող պատմություններից։

Պարզվում է, 2018 թ. մայիսի 10-ին նորընծա վարչապետի կողմից «ընկերս է» կարճառոտ հիմնավորմամբ աշխատակազմին ներկայացվելուց հետո հայտնի դիջեյը ձեռնամուխ եղավ իր «պարտականությունների» «կատարմանը»։

Ի թիվս աշխատակազմ ղեկավարելուց շատ հեռու լինելու՝ նրա դրսևորած բազմաթիվ ապացույց-կիքսերի՝ դիջեյը աշխատակազմի մի ամբողջ խումբ աշխատակիցների (որոնց թվում՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի խումբ պրոֆեսիոնալների, որոնց հետ ինքս աշխատելու հնարավորություն եմ ունեցել ժամանակին) աշխատանքից ազատել է ակնհայտ ապօրինի և առանց որևե հիմնավորման։

2018 թվականի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ նույն թվականի հունիսի 29-ի ամսաթվով:
Գործընկերներիցս մեկը նշեց, որ իրեն նա ոչ միայն չի վճարել աշխատած ամսվա համար, ոչ միայն չի բարեհաճել ընդունել և գոնե բացատրություն տալ, թե ինչ հիմնավորմամբ է մարդն առանց ծանուցման և այլ պարտադիր պայմանների կատարման ազատվել աշխատանքից, այլև չի պատասխանել այդ թեմայով իրեն ուղղված նամակներին:

Փաստորեն կառավարությունում ոչ միայն կամայականորեն անձանց կարող են ազատել աշխատանքից, այլև անպատասխան թողնել բոլոր այն գրությունները, որոնք օրինական կարգով մուտքագրվում են կառավարության աշխատակազմ, բայց բովանդակությունը դիջեյական քիմքին անհաճո է»։

https://www.facebook.com/robert.hayrapetyan.5648/posts/408350423382015

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս