
«Մեր հյուպատոսությունը կապի մեջ է, 2 օրից նա կլինի ՀՀ-ում». մահացած 4 երեխաների հայրը միգրացիոն օրենք է խախտել

Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն արդեն իսկ կապի մեջ է ռուս իրավապահների հետ, և խնդրին կտրվի շատ արագ լուծում և, եթե ոչ վաղը, ապա մյուս օրն առավոտյան Մարգարյան Արմանը կլինի Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
«Նոր Հաճնում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը և երեխաների հոր ձերբակալությունը առավոտվանից որոշ «մարդիկ և լրատվականներ» դարձրել են շահարկման թեմա: Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեխաների հոր ձերբակալման մասին տեղեկատվություն ստանալու համար քիչ առաջ ես և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կապ ենք հաստատել Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ, ով հաստատեց, որ երեխաների հայրը` Մարգարյան Արմանը, ձերբակալվել է ՌԴ միգրացիոն օրենքը խախտելու համար: Մեր հյուպատոսությունը արդեն իսկ կապի մեջ է ռուս իրավապահների հետ, և խնդրին կտրվի շատ արագ լուծում և, եթե ոչ վաղը, ապա մյուս օրն առավոտյան Մարգարյան Արմանը կլինի Հայաստանում: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,- գրել է նա: