Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Պաշտոնից ազատվել են նաև նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը և Վազգեն Ներսեսյանը:
168.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանն անդրադառնալով իր և գլխավոր տեսուչի տեղակալների ազատումներին մասին հարցին, ասաց. «Կառուցվածքային փոփոխություն է, ուրիշ բան չկա»:
Հարցին՝ հնարավո՞ր է Ձեզ այլ պաշտոնի անցնելու առաջարկ լինի կամ եղե՞լ է արդյոք, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Հնարավոր է»:
Ճշգրտող հարցին՝ Արցախու՞մ, թե՞ ՀՀ-ում, նա պատասխանեց. «Կհրապարակեմ մոտ օրերս»:
Մարիամ Պետրոսյան