«Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում մի ուրիշ է, ներսում մի ուրիշ է»,- «Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդիրները. պաշտպանվա՞ծ են արդյոք նրանք» թեմայով քննարկմանն այս մասին նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Մենք ներկայացրել ենք մի նախագիծ և ցանկություն ունենք մեր քննարկումները թե՛ այս փուլում, թե՛ առհասարակ, ՍԴ դատավորներից մեկի, ընդ որում, պետք չէ անձնավորել, լիազորությունները դադարեցնել: Տեսնենք, թե այս գործընթացի հետ կապված ինչ կլինի, ցանկություն չունեմ ՍԴ մյուս դատավորների մասով ասել, թե նրանք շահագրգռված են այս նախագիծն ընդունել, սա բացառապես դատարանի տիրույթում է, տեսնենք, թե ինչ դիրքորոշում կարտահայտեն»:
«Սինգապուրն ու Իրանն էական գործընկերներ են ԵԱՏՄ-ի համար»,- քիչ առաջ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով նիստի արդյունքներին:
Ըմբռնումով եմ մոտենում նման պահվածքին, 1995թ. նա եղել է տակավին երեխա և չէր կարող հետևել իմ ներդրումներին և գործարքներին։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:
Սեպտեմբերի 27-ի երեկոյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի հետ պատահած միջադեպը մեծ քննարկումների տեղիք տվեց։ Շատերը, հատկապես՝ իշխանական շրջանակները, անվերապահորեն դատապարտեցին երիտասարդների արարքը։
Չնայած հորդառատ անձրեւին, հոկտեմբերի 1-ին հարյուրավոր մարդիկ էին եկել «Լենկոմ» մոսկովյան թատրոնի մոտ, որտեղ չորս ժամ տեղի էր ունենում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովին հրաժեշտի արարողությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 3 շաբաթից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:
վ
Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիաների մասնակիցներին ցրում է չմաքրվող կապույտ ներկ պարունակող ջրով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում և մեկական հաստիքներով ավելացնել ԱԺ բոլոր խմբակցությունների համար նախատեսված փորձագետների քանակը։
«Արայի վիճակում փոփոխություն չկա: Ծնողների հետ քիչ առաջ եմ խոսել: Անհանգստություն կա, որ մյուս կողմը որոշակի կոծկող միջոցառումներ է ձեռնարկում, Վայոց ձորի նախկին մարզպետն աջակցում է միջադեպի մնացած մասնակիցներին, որոնք մեկից ավելի են՝ փաստաբաններ ձեռք բերելու, ծառայությունների վճարման համար»:
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 7-ից 9-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։
Լրագրողի հարցին՝ եթե նախագիծը չընդունվի, ի՞նչ են պատրաստվում անել, փակելո՞ւ են ՍԴ-ի մուտքը, պատգամավորը նկատեց. «Եկեք սցենարները մի սահմանափակեք, երբ պատասխանը ստանանք, այդ ժամանակ էլ կհասկանանք մեր հետագա գործողությունները: Այս պահին ես չեմ կարող ասել, թե ինչ կանենք»:
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նրա պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքները։
Նրա խոսքով՝ այսօր ունենք իրավիճակ, երբ ռուսական կողմը պատրաստվում է կամ ցանկանում է գազի գինը բարձրացնել, հայկական կողմը պետք է փորձի դրանից դուրս գալ՝ ցույց տալով, որ Հայաստանի զարգացումը կարևոր է նաև Ռուսաստանի համար: Այսինքն՝ պետք է կարողանալ հետաքրքիր ներդրումային ծրագրեր և գաղափարներ առաջարկել:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շուտափույթ պատասխանի Իրանից եկող դրական ազդակներին, ինչը չի անում:
Թուրքիայի զինված ուժերում ծառայող 70 զինվորականի նկատմամբ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի կասկածանքով ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հոնկոնգի Օրենսդիր ժողովի քարտուղարությունը հայտարարել է անձնակազմի անհապաղ տարհանման մասին քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք արդեն վերաճել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի խոսքով՝ ԱԺ ներկայացրած՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագծի շուրջ խմբակցությունը դեռևս հստակ տեսակետ չունի, քանի որ հարցը դիտարկում են իրավական դաշտում:
Քիչ առաջ Երևանի նախագահական նստավայրում մեկնարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ: ԵԱՏՄ խորհրդի նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանում դատարանը Հասան Ֆերեյդունին՝ երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի եղբորը, հինգ տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար:
Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Մատենադարանի մոտ այսօր տեղի ունեցավ Նարեկ Մալյանի գլխավորած «ՎԵՏՕ» նախաձեռնության հավաքը: Նախաձեռնության անդամների խոսքով՝ ցանկանում են իրազեկել ԵԱՏՄ անդամ-պետությունների և Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» («Սորոսի» հիմնադրամի) վտանգների մասին:
Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Գյումրիում բնակիչները կարճ ժամանակով փակել էին Տիգրան Մեծի փողոցը՝ պահանջելով տարածքն ազատել տարիներ առաջ տեղադրված տաղավարից։ 1988 թվականի երկրաշարժից հետո մայթին տեղադրված տաղավարը ժամանակին ծառայել է որպես խանութ, բայց արդեն տասնյակ տարիներ չի աշխատում։
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կարգադրել է արձակել երկրի Կոնգրեսը, բայց օրենսդիրները հրաժարվել են ցրվել եւ ի պատասխան որոշում են ընդունել նրան 12 ամիս ժամկետով հեռացնել իշխանությունից: