«Բաղրամյան» զորափորձարանում միավորված զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ սկսվել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:
«Պարոն մարզպետ, դու մոռացե՞լ ես ով ես եղել…». համայնքի բնակիչը՝ Գարիկ Սարգսյանին
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առիթով:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում:
«Պարո՛ն մարզպետ ինչի համար հենց Նորայր Գրիգորյանը, դուք մարզում ունենք էնքան հոռացած ծանր դեպքեր գյուղապետերի, նրացից սկսեք»,- Արարատի մարզպետարանու հայտարարեց ընդդեմ Նորաշենի համայնքապետի կասեցված լիազորությունների ակցիայի մասնակիցներից մեկը:
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին ի պատասխան, ադրբեջանական կողմը, որպես միջազգային իրավունքի և արցախյան հակամարտության կարգավորման պատմաիրավական «աղբյուր» ու «փաստարկ», ի թիվս մեզ վաղուց քաջածանոթ թեզերի, շրջանառության մեջ դրեց նաև «uti possidetis» եզրը:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ հեռախոսով շփվել եմ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ձայնն անճանաչելիորեն փոխված է, տանջամահ լինող մարդու ձայն է, բայց անկոտրում, արդարության վերահաստատմանը սպասող մարդ է: Կրկին անգամ հիշեցնում եմ մերօրյա ինկվիզիտորներին. թե տուշոնկայի գողության փաստը չապացուցեցիք, ինքներդ եք տուշոնկա դառնալու: Սա լավ հիշեք, չեք պլստալու»:
Այսօր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը.
ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը:
«Մենք պահանջում ենք մարզպետից գրավոր, որ ասի, որ Աշոտ Ստեփանյանն է: Պարոն վարչապետ, մենք պայքարեցինք, ասեցինք՝ մենք ենք տերը մեր երկրի. Է՞ս ա մեր տերը, էս ի՞նչ ա անում մարզպետը»,- ասաց համագյուղացիներից մեկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Թայվանի Իլան գավառում կամուրջ է փլվել, երբ այնտեղով բենզինի ցիստեռն էր անցնում, կան բազմաթիվ տուժածներ, ինչի մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն:
Աշհարհի մի շարք երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը լույս հոկտեմբերի 1-ի գիշերը խափանումների բախվել կայքի աշխատանքում:
Աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ կանգնեցնել չին ազգի զարգացումը:
Չինաստանը հոկտեմբերի 1-ին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացած զորահանդեսում առաջին անգամ ներկայացրել է DF-41 միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք:
Լարված իրավիճակ Նորաշենում. Արարատի մարզպետարանում բողոքի ակցիա են անում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է: 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Արարատ»-ն է, որն ունի 19 միավոր:
Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին, կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ֆիլմը ցուցադրվեց նաև Գյումրիում:
Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկող ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիկ Հաուս» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը, ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։
«Իրավունք» թերթը գրում է. «Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրների, իշխանության վերնախավում թեեւ լրջորեն քննարկվում է Սասուն Միքայլեյանի հարցը, սակայն վերջնական որոշում չկա: Նիկոլը, իհարկե, կցանկանար ցուցադրաբար պատժել Սասունին, մինչեւ իսկ՝ նրանից ազատվել: Եվ պատճառն ամենեւին էլ միայն Վանեցյանի հետ կապված նրա հայտարարությունը չէ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն…
Ինստրուկտաժն իրականացնում են Տիգրան Ավինյանը, Էդուարդ Աղաջանյանը։ Մշակվողների մեջ են Վարազդատ Կարապետյանը, Զոլյանը, Երջանիկը, Սոֆյան, Լիլիթը` Ստեփանյան, Աղազարյան Հովիկը։ Վերջինիս կանչել-ասել են` այլեւս չխոսես, ձեն-ծպտունդ չլսվի, լուռ նստի տեղդ»: