Նախօրեին Ստամբուլում 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո Մարմարա ծովում 144 ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,- գրել է ԱԺ նախագահը:
«Նմանատիպ դեպքերին ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ, եթե շնչառության սարքերն անջատվեն, մենք Արային կկորցնենք, օրգանիզմն ինքնուրույն պայքարելու հնարավորություն չունի: Սա ոչ պաշտոնական տեղեկություն է, ես ուղղակի որպես մարդ եմ դա ասում: Իսկ պաշտոնապես վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»:
54 հայաստանցի երիտասարդներ այս տարի ստացել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ և սովորում են ութ երկրի առաջատար բուհերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը:
Երևանի քաղաքապետարանը «ՍանիՏեքի» աշխատակիցների աշխատավարձերը կփոխանցի հենց ընկերության հաշվին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Նա առավոտյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այլևս քաղաքապետարան չեն գնալու և գումարներն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից են պահանջելու:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 42-ամյա Գրիգոր Ա.-ին:
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը:
Իսպանիայի կառավարությունը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած բանաձեւերի նախագծերը, որոնք կապված են բանտարկված տարածաշրջանային քաղաքական գործիչների համաներման եւ ինքնավարությունից քաղաքացիական գվարդիայի դուրսբերման պահանջների հետ:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:
Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յրքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում կայացած հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.40-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմենուհի Թ.-ն, որը 2018թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Նայում եմ միջազգային լրահոսի կադրերը՝ կոնգրեսական Ադամ Շիֆը նախագահ Թրամփի իմպիչմենտի առաջամարտիկներից է։ Թրամփը արձագանքում է. «Կոնգրեսում տեղի ունեցողը ամոթ եւ խայտառակություն է մեր երկրի համար: Նորից գործի է դրվել «վհուկների որսի» մեխանիզմը: Եւ նորից նույն մարդիկ: Ադամը Շիֆը եւ իր մարդիկ: Նրանք հորինում են պատմություններ, իսկ հետո կեղծավոր դեմքով փորձում, ինչպես իրենք են ասում՝ «հետաքննել»»։
Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
«ՍԴ-ի ներսում քննություն է ընթանալու, ԱԺ-ի կողմից ներկայացված փաստաթղթում եղած հիմնավորումները կարդացել եմ, թե ինչ են իրենք դիտարկում որպես էական խախտման հիմնավորում։ Կարծում եմ՝ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է ողջամիտ հիմնավորում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների էական խախտման վերաբերյալ»,- նշեց նա։
Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած անձի ինքնությունը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին:
Տեղեկացա Ժակ Շիրակի մահվան մասին։ Ափսոսանք ու տխրություն համակեց ինձ, քանի որ հենց այս մարդու հետ էր կապված ժամանակակից Հայաստանի պատմության ամենավառ էջերից մեկը։ Անմիջապես հիշեցի, թե ինչպես ես՝ քսանչորս տարեկան տղա, վարչապետ Քոչարյանի պատվիրակության կազմում առաջին անգամ տեսա նախագահ Շիրակին։ Այն ժամանակ մտածում էի՝ մի՞թե սա ինձ հետ է կատարվում։
Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Նա նաև նկատեց, որ այս նախաձեռնությունը եվրոպական կառույցները չեն կարող դիտարկել որպես ճնշում դատավորների վրա, քանի որ ամեն ինչ հիմնված է կամավորության սկզբունքի վրա։ «Իմ կարծիքով՝ այստեղ իրավունքի որևէ խախտում չի կարող լինել»,- շեշտեց նա։
Ուրախ լուր. Վայոց Ջորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։
«Երևանի ՏԻՄ օրենքի և Տարոն Մարգարյանի կոստյումի մասին»
։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 աստիճանի:
ՀՀ սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով: Այս մասին լրագորղնեի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Սեպտեմբերի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: