
«ՍԴ-ում կան խնդիրներ, Հրայր Թովմասյանը թույլ է տվել կարգապահական խախտումներ». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՍԴ-ի վերաբերյալ գործընթաց սկսելիս ԱԺ-ն օգտվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից և ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ։
«ՍԴ-ի ներսում քննություն է ընթանալու, ԱԺ-ի կողմից ներկայացված փաստաթղթում եղած հիմնավորումները կարդացել եմ, թե ինչ են իրենք դիտարկում որպես էական խախտման հիմնավորում։ Կարծում եմ՝ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են։
ԱԺ-ի կողմից ներկայացվել է ողջամիտ հիմնավորում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների էական խախտման վերաբերյալ»,- նշեց նա։
Նախարարը նաև նկատեց, որ ՍԴ-ում տեսնում է փոփոխությունների անհրաժեշտություն, ուստի ցանկանում են կյանքի կոչել 2015 թվականին Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ մոդելը։
Զվարթ Խաչատրյան