Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում:

Անդրադարձ կատարելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ դիմագրավելու կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանը և աջակցելու վերջինիս՝ որպես ժողովրդավարական արժեքների խթանման առաջամարտիկի համբավի վերականգնմանը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և ԵԽ միջև բարձր և բարձրագույն մակարդակով հաստատված արդյունավետ երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շուրջ՝ այն որակելով որպես արդյունավետ գործիք՝ աջակցելու կառավարության կողմից սահմանած գերակայությունների կյանքի կոչմանը:

Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է Հայաստանում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձնահատուկ ուշադրության են արժանանում օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև դատաիրավական համակարգը։ Այս գործընթացում առանձնահատուկ ընդգծվել է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ներառյալ՝ վերջինիս արժեքավոր փորձի կիրառման միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս