Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Փարիզում. Europe1
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին: Այդ մասին հայտնել է Europe1 ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում է օրվա ընթացքում:
Ինչպես նախօրյակին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սեպտեմբերի 30-ին ամբողջ երկրում հայտարարվելու է սգո օր, իսկ վեցերորդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներ: Ինչպես հիշեցնում են ֆրանսիական ռադիոկայանները, 2005 թվականին քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություն: 2016 թվականին նրա առողջությունը կտրուկ վատացել էր ավագ դստեր մահվանից հետո: Վերջին երեք տարվա ընթացքում նա չէր մասնակցում պաշտոնական արարողություններին, հազվադեպ էր այցելուներ ընդունում, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: