
Հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 20.20-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 42-ամյա Գրիգոր Ա.-ին, որը 1999թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 4-րդ մասի մեղադրանքով: