Իրանը չի ձգտում ստանալ միջուկային զենք, ուստի թույլատրում է իր ատոմային օբյեկտների դիտարկումը:
Ֆրանսիայի բոլոր պետական հիմնարկություններում ու դպրոցներում սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել Մասիսի 63-ամյա մի բնակչուհու:
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 26-ին արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Շատերը թող չմտահոգվեն, զենքի էջը մեր քաղաքական ուժի համար վաղուց փակված է, և դրա հետ կապված բոլոր կարծիքներն անիմաստ են, որոնք այս օրերին հնչում են»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ժիրայր Սէֆիլյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, որ, եթե նախկինները գնան ռևանշի, ինչպես ինքը հայտարարել էր վարչապետի հետ հանդիպումից հետո, պայքարի ի՞նչ միջոց են կիրառելու։
Իտալացի դպրոցականները երթեր ու հանրահավաքներ են անցկացնում հաջակցություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության. ակցիաներ ու դասադուլներ են տեղի ունենում երկրի 160 քաղաքում:
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը պատոնաթողության դիմում է տվել:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը, Հոլանդական ձեռնարկությունների գործակալության նախաձեռնությամբ, կաթնարդյունաբերության ոլորտում հայ-hոլանդական համագործակցության ընդլայնման նախագծի շրջանակում, գտնվում էր Նիդերլանդերում։
ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին և զրուցել մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 08:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 131/3 հասցեի մոտակայքում շունն արգելափակվել է ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները:
Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապ չունի՝ համաձա՞յն ես, թե՞ ոչ, բայց ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին:
Մեր ժամանակների լավագույն դիրիժորներից Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան` Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը ղեկավարելու համար, որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում։
«Ինձ ոչինչ չի կաշկանդում գործեր քննելու։ Կոռեկտ չեմ համարում ՍԴ անդամին հարցնել, թե նա ՍԴ-ում բարեփոխումների կարիք տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, մենք պաշտպանում ենք Սահմանադրությունը։ Չեմ համարում որ ՍԴ-ն քաղաքականացված մարմին է։ Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ գալիս, կանգնում են ՍԴ-ի դիմաց, դրանք հասարակություն են»,- շեշտեց նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը:
«Ես որևէ առնչություն չունեմ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործի քննության հետ։ Այո, ՔԿ նախագահի տեղակալն եմ, բայց նա ունի մի քանի տեղակալներ, ու կա աշխատանքի բաժանում։ Այս գործի հետ կապված որևէ հսկողական գործառույթ չեմ իրականացնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ կապված շրջանառվող ինքնասպանության վարկածին։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։
ՀՀ ԶՈՒ կապի զորքերը ռազմավարական զորավարժության շրջանակներում շարունակում են ծառայություն իրականացնել մարտական աշխատանքային ռեժիմով՝ անխափան կապ ապահովելու համար:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով՝ Ամուլսարի քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը։
Առնվազն 23 մարդ է զոհվել 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Ամբոն կղզու ափերի մոտ:
Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, որը պատրաստ է բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնել եւս երեք տարի, չնայած հաջորդ տարի պաշտոնաթող լինելու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված որոշմանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման վերաբերյալ:
Մոսկվան հուսով է, որ ժամանակի ընթացքում համապատասխան ու անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Վրաստանի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցության վերականգնման համար:
168.am-ի տեղեկություններով՝ ազատ է արձակվել Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու սպանության պատվիրատուն` Ստեփան Հակոբյանը։ Քրեակատարողական ծառայության լրատվականից այս առնչությամբ փոխանցեցին, որ Ստեփան Հակոբյանը տեղափոխվել է բաց տիպի ուղղիչ հիմնարկ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ողջունելի է այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերում է կամք ու ցանկություն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար։
Եվրամիությունը սահմանափակիչ միջոցներ է կիրառել Վենեսուելայի անվտանգության ուժերի եւ հետախուզության յոթ աշխատակիցների նկատմամբ: