«Քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ ուժի հետ հանդիպել է ոչ թե՝ պարզապես քաղաքացի, այլ՝ որպես վարչապետ, իսկ վարչապետն ի վերուստ խոստացել է աշխատել թափանցիկ, արդեն ինքը պետք է ասի, թե այս կամ այն ուժի հետ հանդիպումը որքանով է բխում այդ ժողովրդի առաջ իր ստանձնած պարտականությունները կատարելու հրամայականից»:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է ընդունել հանել բոլոր տարիքային սահմանափակումները կարգադրիչ-տնօրենի պաշտոնի համար:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Իտալիայի հետ խաղի առաջին խաղակեսում դարձավ հավաքականի միակ գոլի հեղինակը և ստացավ երկու բավականին վիճելի դեղին քարտ:
«Եթե Աշոտ Մանուկյանը ենթակա չի ազատ արձակման, ուրեմն էլ ի՞նչ պիտի անի պետությունը նրան օգնելու համար: 23 տարի այս մարդը գտնվում է պետության հոգածության ներքո, միգուցե պետությունն այստեղ խնդիր ունի: Թող ասեն, մենք էլ հասկանանք, թե որ թերության համար, ինչու, ինչ չափորոշիչի չհամապատասխանելու դեպքում է նա համարվում բարձր ռիսկայնություն ունեցող դատապարտյալ, որն է այն բացթողումը, թերությունը, որը պետությունը պետք է ուղղի Աշոտ Մանուկյանի հանդեպ»,- ասում է փաստաբանը:
«Սէֆիլյանը միշտ նախկիններ, հներ ասելով՝ հասկանում է մարդկանց, ում հետ նա իբր համաձայն չէ՝ չմտածելով, որ ինքն ամենահինն է ու ամենանախկինը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծառերի ապօրինի հատելու և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք անձի մասով։
Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիային (1:3), չնայած բավականին լավ խաղին:
Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Սիրիա հայկական զորախումբն ուղարկվել է ՀՀ կառավարության որոշման համաձայն: «Ինչ վերաբերում է տեղակայմանը, հումանիտար գործողությանը, դա եղել է կառավարության որոշումը, և մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,- ասել էր նախարարը:
«Արայիկ Հարությունյանի այս լայվից անցել է շուրջ 7 ամիս, բայց այդպես էլ ԵՊՀ 100-ամյակի պետական հանձնաժողով չի ստեղծվել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախարարը չգիտի, թե ի՞նչ է նշանակում պետական հանձնաժողով, կամ էլ ժողովրդի վարչապետը չի կարողանում համակերպվել փաստի հետ, որ չի կարողացել ավարտել համալսարանն ու հիմա վրեժ է լուծում:
Մտահոգություններ ունեինք՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել վարչապետի հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտնել էր «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել։
Հարցին՝ եթե ազատ տնտեսական գոտին չի աշխատում, կա՞ն մտավախություններ, որ այն կարող է առաջիկայում ամբողջությամբ փակվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դժվարանում է ասել, թե այն հետագայում ինչ ճակատագիր կարող է ունենալ։
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
«Ըստ կանոնակարգի պատգամավորն իրավունք ունի դուրս գալ խմբակցությունից, Բաբաջանյանն էլ հայտարարել է, չնայած ասել է, որ մտածում է երկրորդ տարբերակի մասին։
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն այժմ գլխավորում է «Լիվերպուլը», պատմել է 2011 թվականին գերմանական Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսի տոնակատարության մասին:
ՀԱՊԿ ձեռքբերումների մասին խոսում է այն իշխանությունը, որը բարեհաջող կորցրեց ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ հիմա «մենք անզիջում ու սկզբունքային ենք» մոլորյալի կեցվածքով հերթական անգամ փորձում են մանիպուլյացնել հանրությանը:
Դատական համակարգում ռազմավարության փոփոխություն նշանակելիս հաշվի են առնվել նախորդ ռազմավարության քննադատությունները: Այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՆ ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչության պետ Գոհար Հակոբյանը:
«Խաղողի բերքն այս տարի բարձր որակի է լինելու, ինչպես նաև գինին: Կմթերվի 105-110.000 տոննա խաղող: Մինչև նախորդ տարի կոնյակի գործարանը մթերման գին էր սահմանում, մյուս գործարանները դա վերցնում էին՝ որպես նշաձող, իսկ հետո սկսում էին գինը կտրուկ իջեցնել, ու ստացվում էր՝ կոնյակի գործարանը սահմանում է 135-145 դրամ, 110-120 դրամ՝ գործարանները»:
Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։
168.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում այն հասանելի դարձնել նաև հանրությանը։
Տրանսֆերային պատուհանը փակվելուց հետո «Յուվենթուսը» սկսել է պլանավորել իր գործողությունները հաջորդ ամառվա համար և արդեն իր առջև երեք նպատակ է դրել՝ Դավիդ դե Խեան, Նեմանյա Մատիչը և Էրիկ Բային:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ հարցերը՝ կապված դատական իշխանության հետ, գնալով կուտակվում են: Նրա խոսքով՝ հիմա դատական համակարգում շարունակում են աշխատել մարդիկ, ովքեր մի շարք գործերով սխալ որոշումներ են կայացրել:
Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական պատերազմի հետեւանքով համաշխարհային տնտեսության կորուստները մոտավորապես 850 մլրդ դոլար կկազմեն հաջորդ տարվա սկզբին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Ապրիլյան հեղափոխությունը բացառիկ էր, որովհետև բնակչությունը դուրս եկավ արդարության պահանջով: Արդարությունը դեֆիցիտ էր: «Հետհեղափոխական Հայաստան. արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին չպաշտպանել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հոկտեմբերին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու առաջարկությունը:
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիա են կազմակերպել, որին մասնակցել են նաև ուսուցիչներ ու դպրոցականներ:
Ստեղծված իրավիճակում Բաբաջանյանը հանգիստ կարող է և չհրաժարվել իր մանդատից, քանի որ ընտրարշավի ժամանակ Բաբաջանյանի սեփականություն հանդիսացող 1in.am կայքը և «Ժամանակ» օրաթերթը, որոնք հանդիսանում են լրատվական դաշտի առաջատարներից, ամբողջությամբ լծված էին, և բացառապես լուսաբանում էին «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը։