«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներ են բերման ենթարկվել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 58-ամյա Արամ Ա.-ն, որը օգոստոսի 13-ից հետախուզվում է ՌԴ Նիժեգորոդսկոի ԱԱԾ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 199 հոդվածի (կազմակերպություների կողմից վճարվող տուրքերից, հարկերից և ապահովագրավճարներից խուսափելը) մեղադրանքով:
Նույն օրը ժամը 07.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Աշոտ Ս.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության հարկային ոստիկանության կողմից, Ղրղզստանի քրեական օրենսգրքի 221 հոդվածի 2-րդ մասի (հարկատուի բանկային և առևտրային գաղտնիքի հրապարակում) մեղադրանքով: