
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է. նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին. armlur.am

ArmLur.am-ի փոխանցմամբ, որ խորհրդարան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ի դեպ, տեղում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին: Նա ևս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր էլ ՔՊ գրասենյակում է հանդիպում սպասվում արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: