Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:
«Եթե այս հանդիպմամբ վարչապետը քաղաքական առումով ցանկանում է ցույց տալ, որ ունի ընտրություն նաև Արևմուտք, քանի որ «Սասնա ծռերի» անդամներն ընդգծված, երբեմն էլ՝ չափազանց են արտահայտվում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և այլն մասին, ապա պարտադիր չէր նրանց հետ հանդիպել»։
Սեպտեմբերի 6-ին ժամը 12:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Օ. Մ-ն, իրեն պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաքի Ադմ. Իսակով փողոցի թիվ 4ա շենքի դիմացի կայանատեղի մուտք գործելու ժամանակ՝ հետընթաց կատարելով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1939թ. ծնված Մ. Մ-ին։
«Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»:
Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրում նստելու Երևան-Բաթումի գնացքը, որպեսզի համոզվեք, որ ջուրը, զուգարանի թուղթը արագ վերջանում են մինչև երկրի սահմանին հասնելը, ու ողջ ծանր ճամփորդության ընթացքում զուգարանի և կուպեների գարշահոտությունից մարդիկ խորշում են։
Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ:
«Օրենքի բացն առաջացրել է այսպիսի հետևանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հայտնի հրապարակման հանգուցային դրույթներից մեկին՝ նշեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է իր հեռացումն Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ բախումից հետո:
Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» միաբանության հիմնադիր համագումարը: Առաջին նիստում միաբանության անժամկետ ղեկավար ընտրվեց Արթուր Դանիելյանը: Նրա խոսքով՝ իրենք չեն պատրաստվում իրենց քաղաքական թևով մասնակցել ընտրությունների և չեն ստանձնելու շարքային կուսակցության դեր:
Հիպոթետիկ կարելի է քննարկել նաև` հայկական տիեզերագնացությանը վերաբերող հարցեր, և սոցցանցերում «բնակվող» համակիրների, անողնաշարավորների և զոմբիների կերակուրը տեղը պահելու համար ներկայացնել դա՝ որպես արդեն կատարված իրողություն՝ ակնկալելով այդքան կենսական ու բաղձալի «սրտիկներն» ու «լայքերը» Ֆեյսբուքում:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
«Ամբողջ թատրոնի անձնակազմն ու ես պատրաստվում ենք իրեն դատի տալ՝ աշխատավարձերը 8 ամիս չվճարելու մասով: Ի վերջո, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ժամկետը երկարաձգվել է անհայտ պատճառով: Մինչև հիմա թե՛ վարչապետին, թե՛ թատրոնին պատասխանում էին՝ դատը վերջանա, համաձայն դրա՝ որոշում կկայացնենք: Հիմա դատն ավարտվել է, դատարանը որոշել է տուգանել Մշակույթի նախարարությանը՝ 800.000 դրամով»:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել:
«Ընդգծեմ, որ նույնիսկ Արդարադատության նախարարն էլ էր հստակ արձանագրել, որ ՍԴ որոշումները պարտադիր են և կատարման ենթակա են, ինչն, ի դեպ, ոչ թե նորարարություն է, այլ բնական երևույթ»:
«Սակայն, ի՞նչ կարող են նրանք անել, եթե իշխանությունները որոշում ընդունեն հօգուտ Lydian International-ի: Կա՛մ պետք է վերահաստատեն իրենց կարգախոսները, բողոքի ցույցերի հանեն մի քանի հազար մարդու, որպեսզի բռնեն ալիքը և միանան ցուցարարների շարքերին, կա՛մ միաձուլվեն և սպասեն հաջորդ ընտրություններում անփառունակ 2-3%-ին»,- գրել է նա:
Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
«Ասում է այսպես՝ «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Արման Բաբաջանյանը հայտարարել էր խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն չէր հստակեցրել` պատգամավորական մանդատը վայր կդնի, թե ոչ։
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում: Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում:
Բահամներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը եւ հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսը` ուղիղ
Մի 10 տոկոս ավելի ձայն ունենալու ցանկությունն առավել մեծ էր, քան երկրում ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու նպատակը։ Եվ այժմ ունենք այն, ինչ ունենք։ Օրեր առաջ եղավ մանդատից հրաժարվելու դիմում, երեկ հնչեց խմբակցությունից դուրս գալու հայտարարություն։ Ո՞վ է հաջորդը։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է: