«Մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…». Ռուբեն Հակոբյան
Մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…
Վերջին շրջանում Ն.Փաշինյանի ամբոխահաճո ելեւյթները («Արցախը Հայաստան է և` վերջ») և հասարակության մեջ ուրույն «քաղաքական» ստորագրություն ունեցող ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները անթաքույց հուշում են, որ գործող վարչապետը արդեն նախաձեռնում և անցնում է՝ «Կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա» ծրագիր-կարգախոսի իրականացմանը:
Հիշում եք`«Կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտնի լոզունգ-սպառնալիքը. սա նույնի առավել ցինիկ և հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ հոգեվիճակ-ծրագիր է և հանդիպումների տրամաբանությունն էլ հենց դա է հուշում:
Այստեղ հատուկ ուզում եմ զգուշացնել և հորդորել որոշ ուժերի ներկայացուցիչներին, որ այդ հանդիպումներից շատ չոգևորվեն ու չփորձեն հոխորտալ, թե մենք թույլ չենք տա… Եվ մի փորձեք երեսպաշտորեն, հասարակության էմոցիան գողանալով և նրան մոլորեցնելով, թե, իբր, թույլ չեք տա հների վերադարձը, վստահ լինելով, որ դա իրական չէ, բայց իրականում անձնական ինչ-ինչ քաղաքական շահերով առաջնորդվելով, աներկբա պաշտպանել գործող վարչապետին ընդդիմացող բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից և հոխորտալ նրանց հասցեին:
Խորհուրդս` մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում…
Հ.Գ. Ողջույն ՀՀ ոստիկանությանը և հատուկ` ոստիկանապետին… Զգու´յշ…
Ռուբեն Հակոբյան
Մի´ հոխորտացեք, արդեն ծիծաղելի եք դառնում… Վերջին շրջանում Ն.Փաշինյանի ամբոխահաճո ելեւյթները (,,Արցախը Հայաստան է և`…
Gepostet von Ruben Hakobyan am Freitag, 6. September 2019