«Բաբաջանյանը գիտի՝ ես ինչ եմ մտածում». Մարուքյանը՝ Բաբաջանյանի մանդատը վայր դնելու մասին. «Փաստինֆո»

«Ըստ կանոնակարգի պատգամավորն իրավունք ունի դուրս գալ խմբակցությունից, Բաբաջանյանն էլ հայտարարել է, չնայած ասել է, որ մտածում է երկրորդ տարբերակի մասին։ Մենք մեր մոտեցման մասին ասել ենք, որևէ ահագնասարսուռ բան չկա»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել խմբակցությունից դուրս գալու որոշման մասին, որից հետո խմբակցությունը հայտարարել էր՝ հարգում է Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Մարուքյանը լրագրողներին հայտնեց, որ խմբակցության և Արման Բաբաջանյանի միջև միակ անհամաձայնությունն եղել է Վահե Գրիգորյանի մասին հայտնած կարծիքը։

Հարցին, չե՞ք կարծում, որ Արման Բաբաջանյանն անելիք ունի խորհրդարանում, Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ խորհրդարանական կառավարման երկրում յուրաքանչյուր խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով, և անկախ պատգամավորի ինստիտուտ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում»։ Մարուքյանի խոսքով, խմբակցությունը նորմալ է ընդունում Բաբաջանյանի որոշումն ու հարգանքով ընդունում է այն. «Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը չեմ կարդացել, քանի որ գիտեմ՝ պարոն Բաբաջանյանն ինչ է մտածում, և ինքն էլ գիտի, թե ես ինչ եմ մտածում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս